Միջազգային

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Ամեն տարի հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2005-ի նոյեմբերի 1-ին՝ 60/7 բանաձևով՝ գրում է Calend-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ օրը լռության րոպեով է սկսել իր նիստը՝ նվիրված 1945-ի հունվարի 27-ին Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարից խորհրդային զորքերի կողմից կալանավորների ազատ արձակման 60-ամյակին:

Օսվենցիմի գոյության ողջ ընթացքում այնտեղ զոհվել է, որոշ գնահատականներով, 1.5-2.2 մլն մարդ: Նիստը բացել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ով «ներկա և ապագա սերունդներին» կոչ էր արել թույլ չտալ ֆաշիզմի սարսափների կրկնություն:

Այսօր կալանավորների ազատ արձակման օրվանից արդեն 70 տարի է անցել: Նախատեված են մի շարք միջոցառումներ անցկացնել համակենտրոնացման ճամբար-հուշահամալիրում . Հայաստանը եւս կմասնակցի տեղի ունենալիք հոբելյանական միջոցառումներին՝ ՀՀ փոխարտգործնախարարի մակարդակով:

Back to top button