Սպորտ

Հայտնի դարձան հունահռոմեական ճոի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հանգստյան օրերին Վանաձորում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի բոլոր ուժեղագույն մարզիկները ՝բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի:  59 կգ  քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումն, ինչպեսև սպասվում էր, նվաճեց բազմափորձ Ռոման Ամոյանը, ով եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց Արթուր Մկրտչյանին: 66 կգ քաշային կարգում լավագույնը  աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն էր՝ Արամ Ջուլֆալակյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Գոռ Սիրեկանյանին: 71 կգ քաշային կարգում անգերազանցելի էրՎարշամ Բորանյանը: Նա եզրափակչում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ավագ եղբորը՝ Ռաֆիկ Ալեքսանյանին:

75 կգ քաշային կարգում  Արսեն Ջուլֆալակյանի բացակայույունը հնարավորություն տվեց չեմպիոն դառնալ Կարապետ Չալյանին 80 կգ քաշային կարգում ոսկե  մեդալի համար պայքարում Հրաչ Հովհաննիսյանը ուժեղ գտնվեց Էդգար Սարգսյանից: 85 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Շահինյանը, ով եզրափակչում առավելության հասավ Մաքսիմ Մանուկյանի նկատմամբ: 98 կգ քաշային կարգում, Արթուր Ալեքսանյանի բացակայության պայմաններում, բոլորից ուժեղ գտնվեց Վահե Սիմոնյանը, ով չեմպիոնական գոտեմարտում հաղթեց  Սարգիս Տոնոյանին: Անակնկալ գրանցվեց գերծանր քաշային կարգում: Այստեղ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Էդգար Խաչատրյանը, ով եզրափակչում պարտության մատնեց փորձառու Վաչիկ Եղիազարյանին: Տեղեկացնենք, որ առաջնության արդյունքներով կձևավորվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Հայաստանի հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի վարկանիշային միջազգային մրցաշարերի և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Back to top button