Հասարակություն

Հայաստանը կմասնակցի Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին

Հունվարի 27–ին Հայաստանը կմասնակցի Օսվենցիմ (գերմանական անվանումը` Աուշվից) համակենտրոնացման ճամբար-հուշահամալիրում տեղի ունենալիք հոբելյանական միջոցառումներին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի մակարդակով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ մի շարք պետություններ հրավիրված են մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու է նացիստական Գերմանիայի օկուպացրած Լեհաստանի տարածքում գտնվող  Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի 1, 4 միլիոն զոհերին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում (1940-1945 թվականներին) զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը:

2005 թվականին ՄԱԿ-ը հունվարի 27-ը հռչակել է Հոլոքոսթի հիշատակի միջազգային օր:

Back to top button