Մշակույթ

Մատենադարանին ձեռագրեր և հնատիպ գրքեր հանձնվեցին

Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի ունեցավ հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:Նշենք, որ Սոսե Պարոնյանի նախնիները մեծ արժեք ներկայացնող գրքերը Խարբերդից Հալեպ են տեղափոխել Հայոց ցեղասպանության արյունալի օրերին: Միջոցառմանը մասնակցել  և ելույթ են ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և այլք:

Back to top button