ՀՀ տնտեսական զարգացման այս տարվա կանխատեսումները հոռետեսական են
Հայաստանի տնտեսական զարգացման այս տարվա կանխատեսումներն ավելի մռայլ են դառնում: Մի շարք հայ տնտեսագետների հոռետեսական գնահատումները սկսել են համընկնել միջազգային ամենահեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների՝ արդեն զրոյական զարգացման կանխատեսումների հետ: Հայաստանի վարկանիշը բացասական ուղղությամբ են վերանայել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը եւ հեղինակավոր միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը միջազգային ֆինանսական առաջին հեղինակավոր կառույցն է, որը 2015-ին Հայաստանի համար տնտեսական աճ չի կանխատեսում՝ թվային պատկերով սպասելիքները 0 տոկոս են: ՎԶԵԲ-ի այս գնահատականը ուշագրավ է նաև այն պատճառով, որ ընդամենը 2014-ի սեպտեմբերին բանկը Հայաստանի համար 2015 -ին կանխատեսել էր 3.5 տոկոս աճ:
Ընդ որում՝ ՎԶԵԲ-ը, որը Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողներից է, շեշտում է, որ տարածաշրջանում ամենավատը Հայաստանի ցուցանիշերն են: Ըստ բանկի՝ 2015-ին Ադրբեջանի տնտեսությունը կաճի 1.5 տոկոսով, Վրաստանինը՝ ավելի 4.2 տոկոսով՝ ավելի վաղ կանխատեսվածից դեռ մնի բան էլ ավելին: Ռուսաստանի համար կանխատեսվել է 4.8 տոկոս անկում: