Հասարակություն
Հայկ Դեմոյան.«Հարկ է, որ Դավութօղլուն դիմի ԱՀԿ-ին»
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պատահականություն չէ, Հայկ Դեմոյանը ծաղրանքով է մեկնաբանել այն՝ ասելով, որ թուրք պաշտոնյաներին ցավակցելու և նրանց հիվանդության պատմությունը վերստուգելու ժամանակն է, և այս հարցում պետք է դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
«Մենք գիտենք հիվանդության պատմությունն ինչ է կոչվում: Դա նշանակում է սեփական անցյալի և պատմության նկատմամբ վախ, որը դրսևորվում է ժխտողականության երևույթով: Մեզ համար ուղղակի հետարքիր է ուսումնասիրել, թե այդ հիվանդության հետագա բարդություններն են արդյոք տարբեր տեսակի հրավերների, ուղերձների մեջտեղ բերելը»: