Քաղաքական

Գյումրու սպանդը կստիպի, որ հասարակությունը հրաժարվի միֆերից.Սաքունց

karenghazaryan
Գյումրիում իրականացված ոճրագործությունն ըստ էության բացահայտեց մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք մինչ այդ միայն հասարակության քիչ շրջանակների համար էին ակնհայտ կամ հասկանալի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ հստակ դարձավ այն, որ միֆ է, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության երաշխավոր է:

«Իհարկե, միֆերից հրաժարվելը միշտ շատ դժվար է եւ, երեւի թե, սա լրացուցիչ եւ էական ազդեցություն ունեցավ, քանի որ հայ հասարակությունն ուներ պատկերացում, թե ով է իր թշնամին եւ ումից կարող էր սպասել վտանգներ՝ չնայած ռուսական ռազմաբազայի հետ կապված խնդիրների միշտ առնչվել է: Նման տիպի ոճրագործություն, որ կապվի ռուսական բազայի հետ, դա անակնկալ էր եւ հանրությունը անակնկալի եկավ եւ դա կարեւոր գործոններից, հետեւանքներից մեկն է, որ հանրությունը ստիպված է լինելու հրաժարվելու ռուսական բազան որպես անվտանգության երաշխավորի այդ միֆից, որը շատ դժվար է՝ իհարկե»:   

Պարզ դարձավ նաեւ, որ Հայաստանի իշխանություններն արտաքին հարաբերությունների մեջ էլ հանդես չեկան քաղաքացիների շահերի պաշտպանության դիրքերից՝ հավելեց Արթուր Սաքունցը: Նրա ձեւակերպմամբ՝ դա եւս միֆ էր, որից հանրությունը ստիպված է հրաժարվելու, ինչը նույնպես ցավագին է լինելու: Ըստ Սաքունցի՝ այդ ամենով հանդերձ հասարակությանը համակել է անտերության զգացումը:

Սաքունցը նաեւ անընդունելի համարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որը վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտին արտահանձնելուն, ով ՌԴ քաղաքացի է: Եթե Ադրբեջանին մեծաքանակ զենքի մատակարարումը բացատրվեց բիզնեսի տեսանկյունից, ապա այս դեպքում՝ չկա նման պատճառաբանություն, հետեւաբար մնում է դա ընկալել որպես Ռուսաստանի կողմից հայտնի դիվերսիայի պատասխանատվության ստանձնում: Սաքունցը նկատում է նաեւ, որ առաջին անգամ մի իրավիճակի ենք բախվում, երբ մի կողմ է դրվում ՀՀ օրենսդրությունը եւ գերակա ուժ է ստանում ու գործում ՌԴ սահմանադրությունն ու օրենսդրությունը:

«Միանշանակ է, որ, ես ֆիքսում եմ, ՌԴ պետական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ գործընկերային եւ բարեկամական չէ: Թե հիմա ինքը համագործակցում է Ադրբեջանի հետ, թե՝ ոչ, ինձ համար դժվար է ասելւ, բայց Լավրովի այդ արտահայտությունը խոսում է այն մասին, որ ավելի լուրջ գործոններ կան խոսելու ռուս-ադրբեջանական համագործակցության մասին, քան կարելի է պատկերացնել»:

Սաքունցը մտահոգություն հայտնեց նաեւ Պերեմյակովի անվտանգության առնչությամբ՝ որպես Գյումրիում իրականացված սպանդի միակ վկա, ինչի դեպքում ընդհանրապես կզրկվենք հանցագործության բացահայտման բոլոր հնարավորություններից:

Back to top button