Հասարակություն

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում

Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:

Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասեցին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար:

Back to top button