Քաղաքական

Վաչե Գաբրիելյանը`ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող

hasmikdilanyan
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր ազատվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից: Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նիստում առկա մեկ այլ օրակարգային հարցով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող: Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետն Արմեն Գևորգյանն այժմ զբաղեցնում է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը:

ՀՀ կառավարության որոշմամբ` էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Շահնազարյանը:
Վարչապետը շնորհավորել է Արմեն Շահնազարյանին` մաղթելով բեղմնավոր աշխատանք: Նշենք, որ Արմեն Շահնազարյանը երկար ժամանակ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2013 թվականի մայիսից իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից:

Back to top button