Հասարակություն

Փորձագետները կառավարությանը հուշում են ՏԻՄ ոլորտի անելիքները

lusinevasilyan
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 2014-ի մարտին հանձնարարական է ընդունել  Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին և դրանում նշել այն ուղղությունները, որոնք տեղական ինքնակառավարման  ոլորտում բարելավման կարիք ունեն: Հանձնարարականի  և մարզային քննարկումների արդյունքնում  մշակվել է փաստաթուղթ, որն այսօր ներկայացվել է որպես ուղերձ կառավարությանը:

ԵԽ փորձագետներն ու ոլորտի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  կառավարությանը հուշում են, թե ՏԻՄ ոլորտում ինչ խնդիրներ են առաջնահերթ  լուծումների սպասում: Խնդիրների այդ ցանկում հեղափոխական կետեր կամ նորություններ չի տեսնում կառավարությունը: Տեղական ինքնակառավարման  ոլորտի հարցերի գույքագրումն, ըստ  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, արված է, իսկ  խնդիրը առաջնահերթությունների ընտրությունն ու ժամկետներն են:

«Բարձրացվող խնդիրները մեզ համար նորություն չեն, դրանց մեջ հեղափոխական կետեր չկան: ֆինանսական ապակենտորնացում, լիազորությունների հստակեցում, համահարթեցման սկզբուքների կատարելագործում՝ այս բոլոր հարցերը մեր աշխատանքի մի մասն են կազմում»:

Կառավարությանն ուղղված ուղերձում ոլորտի հասարակական կազմակերպությունները ամփոփել են ոչ միայն ԵԽ հանձնարարակնի դրույթները, այլ նաև համայնքների արձագանքներն ու առաջարկությունները: Փաստաթուղթը  Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը  բնութագրում է որպես մասնատված, զուրկ սեփական լիազարություններն ու գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից և կարողություններից: Որպես լուրջ խնդիր նշվում է  փոքր և փոքարագույն համայնքների մեծ քանակությունը: Հայաստանի համայքների միության նախագահ Էմին Երիցյանի ամփոփմամբ՝  ոլորտի հիմնական խնդիրը ապակենտրոնացումն է:

«Ես կարծում եմ, որ մեզ համար թիվ մեկ մարտահրավերն է ապակենտրոնացման հարցը : Մենք 2009-ից հետո այս ուղղությամբ քայլ չենք ձեռնարկել, իսկ անելիք շատ ունենք»:

Հայաստանում համայնքների մոտ 50 %-ի բնակչությունը 1000  մարդուց պակաս է: Մեծաթիվ փոքր կամ շատ փոքր համայաների առկայությունն, ըստ փորձագետների, գերմասմատված պատկեր է առաջացնում, որն էլ, իր հերթին ազդում է համայնքների ֆինանսական կարողությունների և ծառայությունների մատուցամն վրա: Մասնատվածությունը հաղթահարելու տարբերակներից մեկը համայքների խոշորացումն է: Տարածքային կառավարման փոխնախարաը համաձայն է այն դիտարկմանը, որ տարիներ շարունակ այս հարցի մասին խոսվում է, բայց կոնկրետ քայլեր այդպես էլ  չեն ձեռնարկվում:

«Մենք էլ հասկանում, որ պետք է որոշակի և արագ քայլեր անել, որովհետև իսկապես ճիշտ չէ անընդհատ խոսել մի աբնի մասին ու ոչինչ չանել: Գիտեք, որ մենք համայքների 14 պիլոտային փնջեր ունենք, դրանցից մի մասում մենք առաջիկայում նախաձտեսում ենք խոշորացման հարցով տեղական հանրաքվեներ նախաձեռնել»:

Որպես հավաստիացում, որ կառավարությունն այդ քայլին գնալու է և հակված չէ ձգձգման, փոխնախարաը նաև հիշեցնում է.  տարեվերջին գործադիրը  որպես անհետաձգելի հարց խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց  «Տեղական հանրաքվերի մասին» օրենքը, ապա նաև խոստանում ՝ այս տարի մի շարք համայնքների խոշորացման հարցը տեղական հանրաքվեի կդրվի:

 

 

 

Back to top button