Քաղաքական

Գյումրու սպանդի հետաքննությունն արագ կընթանա, հույս է հայտնել ԱԳ նախարարը

Հայաստանը հույս ունի, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննությունն արագ կընթանա, միաժամանակ, մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստին», այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչ վերաբերում է Գյումրու ողբերգությանը, ապա մենք հույս ունենք, որ հետաքննության բոլոր փուլերը կավարտվեն հնարավորինս արագ, և մեղավորները կկրեն օրենքին համապատասխան պատիժ: Իհարկե, այդ ահավոր հանցագործությունը Հայաստանում ստեղծեց հանրային շատ հույզեր: Գիտեք, որ մենք շատ ամուր, ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և մենք կշարունակենք ամրապնդել մեր բարեկամական կապերը  ՌԴ-ի հետ»,- ասել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր&n bsp;մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկականկենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային ևսրտանոթային անբա վարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին,ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:  Ավետիսյանների ընտանիքիանդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործովմեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում, և հրապարակային կերպով այն կդառնա երկու կողմերի` արդարության և արդարադատության  ձգտման ապացույցը:

Back to top button