Հասարակություն

Հայ հասարակությունն անհամբեր սպասում է Ավետիսյանների ընտանիքի սպանության բացահայտմանը

lenabadeyanlusinevasilyan

Հայ հասարակության այսօրվա կեցվածքից ակնհայտ է՝ անհամբեր սպասում ենք Ավետիսյանների ընտանիքի սպանության բացահայտմանը: Նախաքննությանը զուգահեռ յուրաքանչյուրն առաջ է քաշում իր վարկածը՝ փորձելով հասկանալ կատարվածի պատճառները: Մարդկայնորեն հարց ենք տալիս՝ ինչու հենց այդ ընտանիքը, իսկ ավելի գլոբալ փորձում են հասկանալ՝ ում էր դա ձեռնտու:
Հասարակության բոլոր շերտերն այսօր լարված են, բայց եւ հասկանում ու նաեւ միմյանց կոչեր ուղղում՝ չտրվել սադրանքներին: Հակասական այս իրավիճակում հասարակությունը փորձում է պահպանել հավասարակշռությունը, բայց հնչեցվող վարկածներում այսօր արդեն շատերը չեն հավատում միայն մեկ անձի մեղքին:

 

Back to top button