Քաղաքական

Մարկին.Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը

marlenahovsepyan
«Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը, որում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը», հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Քննչական խմբերի աշխատանքը համակարգելով՝ Ալեկսանդր Բաստիրկինն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ աշխատել՝ երկու երկներում հարուցված քրեկան գործերը համակողմանի և արդար քննություն իրականացնելու նպատակով», ասել է Մարկինը:

Պաշտոնյան նշել է, որ սպանության հանգամանքներնի քննությունն ու դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանի տարածքում: «Ընդ որում՝ հետաքնությունն ու ընթացակարգային բոլոր գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև քաղաքացիական, ընտանեկան և քրեական հարցերով իրավահարաբերությունների և իրավական օգնության 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռուսական ռազմակայանի հետ կապված իրավազորության և համատեղ իրավական օգնության մասին 1997 թվականի գոստոսի 29-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան», ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Back to top button