ԿարևորՄիջազգային

2016 թ. գարնանից Գյումրիում ռուսական ռազմակայանի անձնակազմում կծառայեն բացառապես պայմանագրային զինծառայողները

marlenahovsepyan
2016 թվականից Գյումրիի ռուսական ռազմակայանում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողները: Լուրը հայտնում է Ինտերֆաքս-ը՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին հղումով: «102-րդ ռազմակայանի վերջին զորակոչային զինծառայողները 2016 թվականի գարնանը կլքեն ռազմակայանի տարածքը, այն այսուհետև համալրելու են բացառապես պայմանագրային զինծառայողները», ասել է գործակալության զրուցակիցն՝ ընդգծելով, որ որոշումը կապ չունի Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:

Նա նաև շեշտել է, որ ռազմական օկրուգների զինվորական հավաքակայաններում իրականացվելու է արտասահմանյան ռազմաբազաներ ուղարկվող զինվորների բարոյահոգեբանական որակների մանրակրկիտ ստուգում:

Back to top button