Տնտեսական

ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ քննարկումներ՝ կառավարությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկավության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:

Back to top button