Քաղաքական

Ինչ է փոխվել Թուրքիայում Դինքի սպանությունից հետո

sonahakobyan
2015 թվականին Հրանդ Դինքի գործով դատավարությունը կընթանա առավելագույնս օբյեկտիվ հիմքերի վրա և խստագույնս կպատժվեն սպանության բոլոր մասնակիցները, այսպիսին է թուրքական իշխանությունների պետական դիրքորոշումը: Սակայն մինչ ընթանքում է Դինքի դատավարությունը, սպանության գլխավոր դերակատար հանդիսացող անձանցից մեկը ընդամենը մի քանի օր առաջ նոր պաշտոն է ստացել և շարունակում է էթնիկ հողի վրա սպանություններ իրագործել, լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ, Հրանտ Դինքի մանկության ընկեր Սարգիս Հացպանյանը:

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերիմիջև լարված հարաբերությունների վերաբերյալ։

Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

Իր ակտիվ գործունեության արդյունքում Դինքը մշտապես հետապնդվել և սպառնալիքներ է ստացել Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից: 2007 թվականի հունվարի 19-ը նրա կյանքի և գործունեության վերջին օրը դարձավ:

Դինքը սպանվեց  «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Հրանտ Դինքի սպանությունից անցել է 8 տարի և իհարկե այդ 8 տարիների ընթացքում շատ բան է փոխվել Թուրքիայում, անփոփոխ է միայն իշխանությունը, լրագրողների հետ զրույցում նշեց ազատամարտիկ, Հրանտ Դինքի մանկության ընկեր Սարգիս Հացպանյանը: Նա նաև նշեց, որ այսօր արդեն Դինքի սպանության հետ կապված բաց մնացած և ոչ մի հարց չկա: Բոլորին հայտնի են անգամ սպանության հետևում կանգնած անձինք:

«Միայն այս վերջին մի քանի ամսում 3 նոր բացահայտում եղավ: Այն ժամանակվա Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության պետը ևս մեղադրվեց Դինքի սպանության գործում: Կան ևս 2 հոգի, ովքեր խոստովանել են իրենց մասնակցությունը Դինքի սպանության մեջ: Նշվում է, որ 2015-ին այդ կծիքը պետք է քանդվի և դատականօբյեկտիվ քննություն անցկացվի: Այս օրերին հենց դա է քննարկվում»:

Միևնույն ժամանակ Դինքի սպանության գլխավոր դերակատարներց  մեկն այժմ Իրաքի սահմանային Ջիզրե քաղաքի ոստիկանապետն է և պարբերաբար էթնիկ բախումներ է հրահրում:

Հացպանյանը նշեց, որ Հրանտ Դինքը գտել էր հասարակության հետ խոսելու բանալին և շատերն անգամ համակրում էին նրան, ինչն աննախադեպ երևույթ էր Թուրքիայի պատմության մեջ:

«Հրանտն այդ ամենն անում էր գիտակցաբար: Գիտեր, որ կրակի հետ է խաղում և մի օր այրվելու է»:

Նա լավ գիտակցում էր, եթե Ցեղասպանության մասին չխոսվեր 100-ամյակի նախաշեմին, և հատկապես Թուրքիայում ապրող հայերի կողմից, ապա 100-ամյակից հետո  հայկական հարցն այլևս չի լուծվի: Դինքի սպանությունից հետո շատ բան է փոխվել: Հրանտից առաջ և Հրանտից հետո մենք գործ ունենք 2 բոլորովին տարբեր հասարակությունների հետ, նկատեց Հացպանյանը: Հրանտից հետո վերացավ հայերի մեջ եղած վախը և անգամ դավանափոխ եղած հայերն այժմ իրենց երեխաներին տանում են հայկական դպրոցներ, որպեսզի նրանք մեծանան իսկական հայ և դպրոցում սովորեն  հայերենով:

Back to top button