Միջազգային

Լեոնիդ Ռոշալ.«Փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է»

marlenahovsepyan
Մոսկվայի մանկական անհետաձգելի վիրահատական միջամտության և և վնասվածքաբանության ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռոշալը այսօր անդրադարձել է Գյումրիի սպանդի հետևանքով հրաշքով կենդանի մնացած 6 ամսական Սերյոժայի առողջական վիճակին: «Փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է, մենք երեկ լրացուցիչ դեղորայք ենք ուղարկել Հայաստան», Ռիա-Նովոստտիին ասել է Ռոշալը:
Նրա խոսքով, ակտիվ աշխատում են և հայ և ռուս բժիշկները, կա բուժման համար անհրաժեշտ ամեն ինչ: Անընդհատ կապ են պաշտպանում երկու երկների առողջապահության նախարարները: Հիշեցնենք, որ երեկ փոքրիկին օգնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ռուս առաջատար բժիշկներ: Լեոնիդ Ռոշալն անձամբ հետևում է երեխայի վիճակին:

Back to top button