Ժողովուրդը սգում է, իշխանությունը սգին չի մասնակցում. գիտնական
Մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործում Հայաստանի ժողովրդական նախաձեռնության խորհրդի անդամ, ՀՀ ԳԽ պատգամավոր Վարդան Պետրոսյանի համար հարցերն ավելի շատ են, քան մինչ այժմ հնչած պատասխաններն են: Գիտանականը կատարված սահմռկեցուցիչ սպանության դեպքի երկու արձագանք է նկատել՝ իշխանության արձանագքը, որը Պետրոսանի դիտարկմամբ, համարժեք ու ադեկվատ չէ, և ժողովդրի արձագանքը, որը տրամաբանական էր: Ինքնասիրություն ունեցող ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ու պարզաբանումներ պահանջեր, այդպես էլ արեց: ՀՀ ԳԽ պատգամավորը տրամաբանական չի համարում նաև այն, որ Վալերի Պերմյակովը մինչ այժմ ՀՀ իրավապահ մարմինների մոտ չէ:
«Սա նշանակում է, որ ցավոք սրտի, մեր իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու:Նրանք պրոցեսների հետևից են գնում: Իսկ որևէ մեկը՝ առավել ևս դեպքերի տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս , որ դա շարքային սպանություն չի, մեզ մոտ արդեն կասկած կա, որ ընդհանրապես ինքն է կատարել: Ինքը իր պահվածքով , այն ինֆորմացիան, որ տրամադրվել է մեզ, թե ինչպես է հարցերին պատասխանում, հոգեբանության հետ առնչվող ցանկացած մարդ կհասկանա, որ մարդու մոտ նույնիսկ կասկած կա ՝ ինքն է արել: Որևէ մի ձևով չի կարողանում ասել ՝ ինչ, երբ, չգիտեմ՝ թող ինչ որ մի բան ասի, նման պահվածքը համենայնդեպս, մտահոգիչ է»:
Ողջամիտ չէ նաև սգո օրեր չհայտարարելը՝ կրկին ըստ Հայաստանի ժողովրդական նախաձեռնության խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանի: Ժողովուրդը սգում է, իշխանությունը սգին չի մասնակցում: Վարդան Պետրոսյանը մի պարզ օրինակ բերում՝ աշխարահի տարբեր երկրների քաղաքներում գտնվող ՀՀ դեսպանատների առջև մեր հայրենակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դնում
Ձայն ենթադրենք, որ ես ուզբեկ եմ, ու ապրում եմ Մոսկվայում: Անցնում եմ փողոցով: Տեսնում եմ դեսպանատան առաջ պսակ են դնում, տեսնում եմ նաև դեսպանատան դրոշը բարձրացված է, ի՞նչ եմ հասկանում՝ որ տոն է: Արդյո՞ք մենք կողքից նայում ենք, թե ինչպիսին է մարդկանց ռեակցիան, բերում ենք ոչ ադեկտվատ ռեակցիայի, չէ՞, մենք գիտենք, իսկ կողքից նայողի համա՞ր: Պետք է այս հակասությունները տեսնել, եթե իշխանությունը չի տեսնում, շատ վատ է:
«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բոլորին՝ բացի հայ ժողովրդից»,- եզրափակում է գիտնականը: