Հասարակություն

Ինչո՞ւ չհայտարարվեց սգո օր

sonahakobyan

Մինչ հայ հասարակությունը արդարադատություն է պահանջում պատկան կառույցների դռների մոտ , մի շարք պաշտոնյաներ կամ լռում են կամ էլ իրենց ելույթներով էլ ավելի են բորբոքում ցուցարարների կրքերը: Դրան զուգահեռ ցուցարարների և հասարակության ցացսումն է առաջացրել նաև իշխանությունների լռությունն ու սուգ չհայտարարելը: Ինչու այդպես էլ չհայտարարվեց սուգ, չէ որ դաժանաբար սպանվել է մի ամբողջ ընտանիք, և այդ ոճրագործությունը ողբերգություն էր ոչ թե մեկ ընտանիքի, այլ համայն հայության համար:

 

 

Գյումրիում տեղի ունեցածը մեծ ողբերգություն էր ոչ թե մեկ ընտանիքի, այլև համայն հայության համար, հետևաբար բացի հասարակության արդարացի պահանջից, այն է ոճրագործին հանձնել ՀՀ արդարադատությանը, երկրում էլ պետք է հայտարարվեր համընդհանուր սուգ, ինչը տեղի չունեցավ: Այս երևույթն էլ ավելի բորբոքեց կրքերը և տարբեր շրջանակներում տարակարծությունների և որոշ հետևությունների առիթ դարձավ: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն օրինակ չհասկացավ, թե ինչու այդպես էլ չհայտարավեց սուգ: Պատճառն ըստ էության հանցագործի ազգությունն է:

«Պատկերացրեք ինչ կկատարվեր, եթե ոճրագործը լիներ թուրք կամ ադրբեջանցի: Մենք կասեինք, որ սա մեր ոխերիմ թշնամին է,  դա իրենց արյան մեջ է և այլն, բայց մ ենք չենք կարող մեր երկրի պաշտպանությունը արդարացնել ազգությունով: Եթե մենք պաշտպանում ենք մեր երկրի քաղաքացուն, մենք պետք է պաշտպանենք իրեն բոլորից:, լինի հայ, թուրք, թե ադրբեջանցի: Հաճախ այն տպավորությունն էստեղծվում, որ մենք ինչ անում ենք ոչ այնքան մեր համար ենք անում, որքան ուրիշների»:

Իշխանությունների կողմից սուգ չհայտարարելը բարկացրել է նաև քրեագետ Սերգեյ Գալոյանին:

«Եթե որևէ այլ երկրում լիներ, գոնե մեկ օրով, գոնե 3 ժամով սուգ կհայտարարեին: 6 մարդ է մահացել 1 ընտանիքից, սուգն էլ երբ պետք է հայտարարվեր, գոնե Գյումրիում հայտարարեին»:

Իշխանությունների ընդհանուր կեցվածքից դժգոհ է նաև քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

«Իշխանությունների պահվածքը անարժանապատիվ է և մեր պաշտոնյաները հոգեթերապիայի սեանսներով սխալ քայլեր են անում: Էական քայլեր են պետք, էական հետևություններ և վերանայել է պետք ամբողջ համակարգը»:

Ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ  մենք չունենք սգո օրերի մշակույթ: Չցանկանալով համեմատել Շիրակի մարզում նախկինում տեղի ունեցած ավտովթարն ու այդ ոճրագործությունը, նախարարը նկատեց, որ այն ժամանակ էլ սգո օր չհայտարարվեց:

«Մենք չունենք նման մշակույթ: Հասարակությւոնը չունի: Աստված չանի ն ման մշակույթի առիթներ ունենանք, բայց պետք է քննարկենք և հասկանանք, թե ինչ չափանիշերով և երբ պետք է հայտարարվի սուգ.զոհերի քանակից, թե միջադեպի զարհուրելիությունից ելնելով»:

Սգո օր այդպես էլ չհայտարարվեց, սակայն տոնական որոշ միջոցառումներ չեղյալ հայտարարվեցին կատարվածի հետ կապված, սա իհարկե չենք կարող անտեսել, բայց նաև չենք կարող անտեսել այն փաստը, որ մինչ հասարակությունը վերջին հրաժեշտն էր տալիս ոճրագործության զոհը դարձած ընտանիքի անդամներին, որոշ շրջանակներում այնուամենայնիվ տիրում էր տոնական տրամադրություն:

Back to top button