ԿարևորՔաղաքական

ԱԺ պատգամավորներն ու իրավաբանները՝ Գյումրու դեպքերի մասին

lusinevasilyan
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան ողբերգության, դրան հաջորդած  զարգացումների, նաև հասարական դժգոհության  քաղաքական ու իրավական ասպեկտներն այսօր Մեդիա կենտրոնում քննարկել են ԱԺ պատգամավորները, իրավաբաններն ու իրավապաշտպանները:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ ՝ Գյումրիի ողբերգությանը հաջորդած հանրային դժգոհությունը տարբեր բաղադրիչներ ունի. մի կողմից ՝  հանցագործությունը  ցնցել է Գյումրին,  արթանցրել գյումերցու արժանապատվությունը, մյուս կողմից՝  այն վարկածը,  թե կասկածյալը ջուր խմելու պատրվակով տուն է մտել ու գնդակահարել  ողջ ընտանիքը, մեղմ ասած, համոզիչ չէ:

«Այն, ինչ չարեց Հայաստանի իշախնությունը, արեց հանրությունը: Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, և ՀՀ իրավապահների պարտականությունն էր բացահայտել հանցագործությունը: Բայց հանկարծ պարզվում է, որ ռուս սահմանապահներն են բռնել ու գործն արդեն իրենց իրավազորության շրջանակում է: Սա կասկած ու դոժգոհություն է հարուցում»:

Հանրային դժգոհության  դրսևորումները անարդարության զգացողության արդյունք է համարում նաև  իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա նույնպես շեշտադրում է հանցագորրծության շարժառիթի կասկածելի և անհամոզիչ լինելու հանգամանքը:

«Ծարավ է եղել, այդ դուռն է բաց եղել, մտել է և գնդակահարել ողջ ընտանիքը: Այս վարկածը համոզիչ չէ, և այն հնչել է այն ժամանակ, երբ կասկածյալը ռուս իրավապահների իրավազորության ներքո է: Կասկածելի է, որ սա է մոտիվը: Այդ պատճառով է շատ կարևոր, որ իրականացվի ոչ շահագրգիռ քննություն»:

Ինչ վերաբերում է խնդրի իրավական կողմին, ապա Զեյնալյանը հիմնավոր է  համարում մի շարք մասնագետների  հնչեցրած այն տեսակետը, որ քանի որ կասկածյալին հայտնաբերել են ռուս սահմանապահները և հայտանբերումից հետո նա հայտնվել է ռուսական ռազմաբազայի տարածքում, ապա գործն արդեն այդ կողմի իրավազորության ներքո է: Այլ հարց ՝ թե ինչու հանցագործին չկարողացան հայտնաբերել հայ իրավապահները կամ  ոուս սահմանապահների կողմից հայտնաբերվելուց հետո ինչու վերջինը  տեղափոխվեց ռուսական ռազմակայան:

Այս հարցադրումները առանցքային համարելով ՝ իրավական առումով պոստ ֆակտում իրավիճակն ամփոփում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ի դեպ, որպես փաստաբան, առիթ ունեցել է ներգրավվելու  հինգերորդ կայազորային ռուսական զինվորական դատարանի կողմից քննվող գործերում: Երեկ, ի դեպ, այս դատարանը խափանման միջոց է կիրառել կասկածյալի նկատմամբ և կալանավորել է նրան: Սա արդեն փաստում է,  որ  ամբողջությամբ  գործում  է  ռուսական արդարադատության իրավազորությունը:

«Այլ բան է, որ նախաքննության ընթացքում գոյություն ունեն երկու առանձին հարուցված գործեր` մեր կողմից հարուցված գործ  և իրենց կողից հարուցված, և համատեղ քննություն է ընթանում: Դրա  արդյունքում ձեռք բերված ապացույցները և քննության նյութերը կմիավորվեն մեկ գործի մեջ և տեղի կունենա դատավարություն, որին կարող է հայ հանրությունը հետևել: Պրակտիկան այն է, որ դատավարությունից հետո, երբ անձը դատապարտվում է ազատազրկման, եթե բողոք է բերվում, Ռոստովում Վերաքննիչ  դատարանում է դա  քննվում, հակառակ դեպքում նա ուղարկվում է իր պատիժը կրելու ՌԴ որևէ քրեակատարողական հիմնարկում»:

Իրավականից գործը տեղափոխվել է քաղաքական հարթութուն՝ սա արդեն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքն է: Նրա դիտարկմամբ ՝ երբ չեն օգտագործվում իրավական հնարավորությունները, իրավիճակը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Հայ-ռուսական միջպետական պայմանագրի տարբեր դրույթներ այս օրերին քննարկվում են :  Պատգամավորի դիտարկմամբ, միանշանակ է, որ խախտվել է պայմանգրի այն կետը, ըստ որի հայտնաբերված կասկածյալը պետք է հանձնվեր հայ իրավապահներին: Բայցի դա, պատգամավորի կարծիքով,  անուշադրության է մատնել պայմանագրի այն կետը, որը  կողմերի համար վիճելի հարցերի դեպքում համատեղ ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում է նախատեսում:  Նման նախաձեռնություն չի եղել ոչ ռուսական, և ոչ էլ հայկական կողմից:

«Ժառանգության» ներկայացուիչը այսօրվա քննարկմանը նաև հայտնեց, որ կա նախաձեռնություն կամ առնվազն մտադրություն ԱԺ 4 հանձնաժողովերի ՝ արտաքին հարաբերությունների, պաշտապանության, պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերով,  համատեղ նիստ հրավիրելու մասին: Նպատակը քննարկում կազմակերպելն է  ու որոշակի եզրահանգումների գալը տարբեր ու բազմաթիվ հարցերի շուրջ:

«Սկսած նրանից, թե ինչ բարքեր են տիրում ռուսական բազայում, ովքեր են ծառայում այնտեղ, վերջացրած նրանով, թե ինչպես են Գյումրիում իրավապահներն ապահովում մարդկանց անվտանգությունը: Փաստորեն, երկորդ դեպքն է, երբ այս ռազմաբազայի զինծառայողները կարողանում են զենքով դուրս գալ տարածքից ու հանցագործություն անել»:

 

 

 

Back to top button