Միջազգային

Փարիզում պատանդ վերցրած անհայտ անձը ահաբեկիչ չէ

marlenahovsepyan

Փարիզում անհայտ անձը պատանդ է վերցրել մի քանի մարդու քաղաքի արևմտյան փոստային բաժանմունքներից մեկում: BFM TV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զինված անձը ամենայն հավանականությամբ ահաբեկիչ չէ, նա ինքն է կապ հաստատել ոստիկանների հետ և հայտնել կատարվածի մասին:Ֆրանսիական լրատվամիջոցերը հայտնում են, որ հանցագործը հայտնի է իրավապահներին:Այժմ փատային բաժանմունքը շրջապատված է ոստիկաններով, օդ են բարձրացել ռազմական ուղղաթիռներ:

Պատանդների ստույգ թիվը հայտնի չէ, հայտնի չեն նաև հանցագործի պահանջները:RTL ռադիոընկերությունը հայտնել է, որ փոստային բաժանմունք ներխուժած տղամարդը զինված է, նրա մոտ նաև նռնակ կա: Մինչդեռ «Ի-տելե» հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը հոգեպես անհավասարակշիռ անձի մասին է: Լրատվամիջոցնի աղբյուրներն ասել են, որ վերջինս պարզապես «խորը անձնական հիասթափություն է ապրել»:

Back to top button