Հասարակություն

Արդարացի կլիներ, եթե Ռուսաստանն այս հարցում ընդառաջեր Հայաստանին.փորձագետ

hasmikdilanyan

«Հունվարի 12-ին Գյումրիում Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, սակայն, նման պարագայում մենք պետք է մի փոքր ավելի արժանապատիվ լինենք, և ողբերգությունը քաղաքական շոուի չվերածենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա վստահեցրել է, որ վերջին երկու օրվա ընթացքում հանդիպել է հիմնադրամին ծանոթ Գյումրու ռազմաբազայում ռազմաբազայում ծառայող բարձրաստիճան մի սպայի հետ: Հարությունյանի փոխանցմամբ, երբևէ այդ զինվորականին այդքան հուզված ու այլայլված չի տեսել, նրանք էլ են շոկի մեջ,- պատմել է  Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրենն ու հավելել, որ «մեծ ողբերգություն է տեղի ունեցել, պետք է արագ պարզել մոտիվները, քանի որ որևէ մեկիս հասկանալի չէ, թե ինչու է կատարվել այդ հանցագործությունը»:

Ակնարկ նետելով պատմության էջերին՝ Գագիկ Հարությունյանը նշել է.«Եղել է մի դեպք, երբ ռուսական զորքերը Գյումրիից դուրս են եկել, և դրան հետևել է թուրքական զորքերի մուտքը Գյումրի: Դա 1920-ական թվականներին էր, ռուսական ռազմաբազայի այլընտրանքը թուրքական ռազմական հենակայանն է: Փորձագետը հույս է հայտնել, որ դեպքից հետո ռուսական կողմը գուցե մտածի, թե ինչպես պետք է աշխատի իր անձնակամզի հետ, իսկ մեր հանրությունն էլ մտածի, ինչպես պետք է հարաբերվի ռուսական զինվորական անձնակազմի հետ: Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը վստահեցրել է՝ «Այնքան , որքան Ռուսաստանն է կարևոր Հայաստանի համար, այնքան էլ Հայաստանն է կարևոր Ռուսաստանի համար: Արդարացի կլիներ, եթե Ռուսաստանն այս հարցում ընդառաջեր Հայաստանին»:

Փորձագետը նաև պատասխանել է հարցին, թե տեղի ունեցած ողբերգությունը որքանո՞վ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Հասարակական մակարդակով արդեն իսկ ազդել է, բավական երկար ժամանակ դեռ լինելու է քննարկվող խնդիր, դա բնական է, անբնական կլիներ, եթե արձագանք չլիներ: Միևնույն ժամանակ պետք է մտածել հետագայում նման երևույթները կանխել, մտածել այն հարաբերությունների մասին, որոնք ավելի օգտակար են մեր երկու երկրների համար: Սռավել ցավալի է, երբ որ 14 հոգի վիրավորվում են միտնիգների ժամանակ, էլի մեր հայերն են, ասում են՝ ոստիկաններից մեկը ծանր վիճակում է: Շարունակե՞նք այդ զոհերի թիվը»:

Back to top button