Միջազգային

Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացել է

Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացել է ՝ երրորդ աստիճանի է հասել 4 բալանոց սանդղակով: Այդ մասին հաղորդում է տեղական ՌՏԼ հեռուստաընկերությունը:

Բելգիայի Վիվիե քաղաքում ոստիկական ուժերի և կասկածների միջև մի քանի րոպե շարունակվող փոխհրաձգության արդյունքում սպանվել է 2 իսլամիստ, իսկ 1-ը՝ ձերբակալվել: Ոստիկանների շարքում զոհեր և վիրավորներ չկան, հաղորդել է բելգիացի դատախազ Վան դեր Սիպտը: Ըստ պաշտոնյաի՝ երկրի օրինապահ մարմիններն իրենց հսկողության տակ էին առել Սիրիայից վերադարձող խմբին, որ կասկածվում էր լայնածավալ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:  Դատախազի հավաստիացմամբ՝ մոտ օրերս սպասվում են նոր ձերբակալություններ ևս:

Հիշեցնենք, որ  Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, Բելգիայի իշխանությունները աննախադեպ անվտանգության միջոցներ են ձեռնարկել ամբողջ երկրով մեկ: Հանրային նշանակության բոլոր օբյեկտները վերահսկվում են ոստիկանության կողմից:

Back to top button