Հասարակություն

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի,
Սպիտակի, Ստեփանավանի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Back to top button