ՀասարակությունՏեսանյութեր

Ռուսական ռազմաբազայի հայտարարությունը (տեսանյութ)

«Ցայգ» հեռուստաընկերությունը ներկայացնում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հայտարարությունը .

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ.

Թիվ 102 ռուսական ռազմակայանի ողջ ղեկավարությունն ու անձնակազմը ցնցված է տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Մենք կիսում ենք այդ ցավը հայ ժողովրդի հետ միասին:
Հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն այս ընթացքում բազում փորձությունների է ենթարկվել՝ ստուգման երնթարկելով մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունները թե թուրքական պատերազմների, եւ թե սարսափելի բանական աղետների ժամանակ: Այժմ եկել է եւս մեկ փորձության ժամանակը:

Ազգություն չունի այն անձը, որը կարող է նման դաժան հանցագործություն կատարել:

Հավաստիացնում եմ, հանցագործը կկրի ամենխիստ պատիժը: Ներկա պահին ՀՀ եւ ՌԴ քննչական  մարմինները ուսումնասիրում են այս անմարդկային հանցագործության գործի մանրամասները: Ռուսական ռազմակայանի ղեկավարությունը զոհվածների ընտանիքին համակողմանի աջակցություն կցուցաբերի: Ակնկալում ենք Ձեր ներողամտությանն ու աջակցությանը:  Միայն միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը:

Back to top button