ԿարևորՔաղաքական

Վալերի Պերմյակովը կալանավորվել է

Գյումրիում Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը Tert.am-ի տեղեկություններով երեկ երեկոյան կալանավորվել է, քանի որ  ռուսական  քրեական ընթացակարգերով  ու օրենսդրությամբ կասկածյալին մեղադրանք առաջադրելը 48 ժամ է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանությունների և դասալքություն:

Կալանքը որպես խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը, որն այստեղ քննում է հանցագործություններ զինվորական գործերով:

Back to top button