ԿարևորՔաղաքական

Մարդասպանը պետք է դատվի Հայաստանում. Գյումրիում ինքնաբուխ ավտոերթ է մեկնարկել

Գյումրիում մեկնարկել է ինքնաբուխ ավտոերթ, որին շուրջ 200 ավտոմեքենա է մասնակցում։ Ավտոմեքենաները ազդանշաններ տալով անցնում են նախապես որոշված փողոցներով՝ անցնելով Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի, Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզի դատախազության կողքով:  Ավտոերթին մասնակցները դրոշներով են, «Ես եմ Ավետիսյանների ընտանիքը» գրությամբ պաստառներով։

Երթի պահանջն է՝ Գյումրիում 7 անձից բաղկացած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Գյումրիի  102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությունը  հանձնել ՀՀ իրավապահներին:

Մարդասպանը պետք է դատվի Հայաստանում. սա են պահանջում երթի մասնակից գյումրեցիները:

Back to top button