Հասարակություն

ՀՀ քաղաքացիները ՌԴ -ում ունեն նույն իրավունքները, ինչ ՌԴ քաղաքացիները

ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքում ունեն նույն իրավունքները, ինչ ՌԴ քաղաքացիները: Գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով են ՌԴ կառավարությանը: Հայաստանից ՌԴ մեկնած աշխատողների համար ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար այժմ թույլատվություն անհրաժեշտ չէ:

ՌԴ Կառավարությունից գործակալությանն ասել են, որ աշխատողների սոցիալական ապահովության հարցերը, բացի կենսաթոշակից, կարգավորվում են նույն կերպ, ինչ Ռուսաստանի քաղաքացիներիի պարագայում:

Ռուսաստանում նաև ճանաչվում են Հայաստանում տրված կրթական փաստաթղթերը, օրենքով սահմանված ընթացակարգերով փատաթղթերի ճանաչման անհրաժեշտություն կառաջանա միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին զբաղվելու է մանկավարժական, իրավաբանական, բժշկական ու դեղագործական գործունեությամբ:

Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ իրենց անձնագրերով, այն պայմանով, որ Ռուսաստանի տարածքում մնալու են ոչ ավելի քան 30 oր: Այս պարագայում նրանք ազատվում են միգրացիոն քարտը լրացնելու անհրաժեշտությունից:

Back to top button