Քաղաքական

25 տարի առաջ այս օրը Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը

alisagevorgyan
25 տարի առաջ այս օրը «Ինտերնացիոնալ» Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվեցին մոտ մեկ շաբաթ: 1990 թվականի դեպքերի մեղավորները մինչեւ օրս  անպատիժ են, մինչ օրս անհայտ է նաև զոհերի իրական թիվը։ Ակնհայտ է միայն, որ  այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Նշենք, որ Հայաստանի միգրացիոն գործակալության ու ՄԱԿ-ի տվյելաներով Ադրբեջանից Հայաստան  է ներգաղթել մոտ 418.000 հայ։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցներն են մարդիկ, ովքեր 25 տարի առաջ Բաքվում անցել են այդ սարսափելի արհավիրքի միջով:

Back to top button