ԿարևորՀասարակություն

Այսօրվա համերգը տեղի չի ունենա. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք համերգը տեղի չի ունենա։

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին՝ ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:

Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին»:

Back to top button