ԿարևորՔաղաքական

Ռուս զինվորին բռնել են Թուրքիայի սահմանը հատելիս

«Քիչ առաջ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. «Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,-ասել է դատախազը:

Նշենք, որ այժմ Բայանդուր գյուղում են նաեւ մարզային ու քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած հատուկ օպերատիվ հետախուզական խմբերը: Ինչպես հայտնի է գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի վեց անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին գլխից ստացած հրազենային վիրավորումից: Սպանվածներից հինգը չափահաս են, մեկը՝ երկու տարեկան երեխա: Իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց , վիրահատվել է եւ ինչպես բժիշկներն են հայտնում այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դաժան սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն էր:

Back to top button