Քաղաքական

Հակառակորդը 2 ուղղությամբ դիվերսիոն փորձ է իրականացրել և ետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից։

«Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել»,-ասվում է հաղորդագրությունում:

Back to top button