Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի Լուսառատ համայնք, այնուհետև մայրաքաղաքի «Շենգավիթ» և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ։ Հնագիտական ոլորտի պատասխանատուներն ու մասանգետներն ավելի ուշ հրավիրված խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարին են ներկայացրել ոլորտում առկա իրավիճակն ու խնդիրները։
Մ.թ.ա. 180-ականն թվականներին Արտաշես առաջինը հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը, որի երբեմնի հզորության ու հարստության մասին այսօր վկայում են հնագիտական հայտնագործույթունները։ Հնագույն քաղաքի պեղումները սկսվել են 1970 թվականից ու շարունակվում են մինչև օրս։ 2003-2012 թվականների ընթացքում Արաքսի ափին գտնվող քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում երևան են եկել ենթադրաբար Ապոլոն-Տիրի տաճարի մնացորդները, «գանձարանը», տասը սենյակից բաղկացած հասարակական բաղնիքը, սյունազարդ դահլիճը և այլ կառույցներ՝ շուրջ 1200 քառ մետր ընդհանուր մակերեսով։ Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի պեղումները թույլ են տալիս վերականգնելու Հին Արևելքի խոշորագույն պետական և մշակութային կենտրոններից մեկի և հայոց արքայանիստ քաղաքի ընդհանրական նկարագիրը։ Հնարավայրում իրակացված վերջին աշխատանքներին ծանոթանալուց հետո երկրի ղեկավարն այսօր եղավ նաև մայրաքաղաքի Շենգավիթ հնավայրում, որտեղ 2012 թվականի պեղումների արդյունքում բացահայտվել են ճարտարապետական բացառիկ նմուշներ։
Հնավայրի տարծքում հայտնաբերված հինգ հազարամյա տաճարն ու հարակից կառույցները անհարժեշտ է պեղել, վերականգնել և թանգարանացնել՝ հին Հայասատնի այս բացառիկ ու նորահայտ արժեքները այցելուներին ներկայացնելու համար։ Այս ամենը, սայկան, լուրջ ֆինանսական ներդրումներ են պահաիջում։ «Չնայած վերջին տարիների ակնառու ձեռքբերումներին, ոլորտն ընդհանարեպես պետական լուրջ հոգածության կարիք ունի», -ասում է ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Երևան քաղաքի գլխավոր հնավայրի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջանը հրատապ լուծում պահանջող խնդիրներից այսօր կարևորեց ենթակառուցվածքների ստեղծումը, հուշարձանի պահպանությանը, հանրահռչակմանն ու պեղումների շարունակակակնությանն ուղղված ծրագրերը։ Հնագիտության որորտում առկա իրավիճակն ու կուտակաված խնդիրները հրավիրված խորհրդակցության ընթացքում այսօր ներկայացվել են երկրի ղեկավարին։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել: