Հասարակություն

Բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ,
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Սևանից դեպի Դիլիջանի թունել, Մարտունուց դեպի Վարդենիս և Գորիսից դեպի
Սիսիան տանող ճանապարհահատվածներում տեղ — տեղ մերկասառույց է:

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած
տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը:

Back to top button