Միջազգային

Համերաշխության երթ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Փարիզում տեղի է ունեցել միասնության երթ` ի պաշտպանություն ազատության եւ խաղաղության, ընդդեմ` ահաբեկչության: Հանրապետական երթը տեղի է ունեցել ի հիշատակ Ֆրանսիայում հունվարի 7-9-ը տեղի ունեցած ահաբեկչության  զոհերի:
Ֆրանսիայի իշխանությունների գնահատականներով` միջոցառմանը մասնակցել են մինչեւ 1,5 մլն մարդ, նրանց թվում ահաբեկչության 17 զոհերի ընտանիքների անդամները: Այս մասին հաղորդել է AFP-ն:

Համերաշխության երթին մասնակցելու համար Փարիզ են ժամանել մոտ 40 երկրների առաջնորդներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ: «BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նրանց թվում են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն: Փարիզյան երթին մասնակցել են են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը, Հորդանանի թագավորն ու թագուհին: Ռուսաստանից երթինմասնակցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Հայաստանից՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Back to top button