Մշակույթ

Ազգային նվագարնների և դրանց ուսուցման իրավիճակը՝ երաժշտական կրթօջախներում

aidaavetisyan
Դեռևս 2007 թվականից մշակույթի նախարարությունն իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին ծրագիր: Անցել է 7 տարի:

 

 

Որևէ մեկին համոզել պետք չէ, որ գուսանական-աշուղական և ժողովրդական երգ-երաժշտությունն ունի իր հնչման ազգային երանգը, ինչպես ասում են, համն ու հոտը պահպանում է միայն ու միայն ազգային նվագարնների կատարմամբ կամ նվագակցությամբ: Դուդուկ, զուռնա, դհոլ, պարկապզուկ,  ուդ, սանթուր, քանոն, շվի, քամանչա, թառ: Մի խոսքով՝ ժողովրդական գործիքներ կամ ազգային նվագարններ: Անկախ սրանց ազգային պատկանելությունից և ծագումից՝ մեր քիչ, թե շատ հայտնի ժողգործիքների համույթները  շարունակում են նախընտրել հիշյալ նվագարանները:

Ասվածը անցյալում և որոշ վերապահումով նաև այսօր: Իսկ վա՞ղը: Թե ինչպիսի՞ն է փողային և լարային-աղեղնավոր նվագարնների ուսուցման վիճակը երաժշտական կրթօջախներում և արդյո՞ք  երիտասարդության շրջանում հետաքրքրություն կա դեպի ազգային երգն ու երաժշտությունը, տեղեկացրեցին երաժշտագետ Լուսինե Նազարյանն ու ժողովրդական երգիչ  Նազելի  Գրիգորյանը:

Երբ հարց է ծագում այս կամ այն երաժշտական նվագարանի ազգային ծագման առնչությամբ, սկսում ենք կուրծք ծեծել և բազում վկայություններ բերել դրա հայկական ծագման մասին, սակայն երբ գործը հասնում է մեր նվագարանները կամ ազգային-ժողովրդական երգերը պրոպագանդելուն, ապա մոդայիկ դարձած մի պաշտպանիչ արադարացման ենք հանդիպում. «Պահանջարկ չկա»: Որտեղից լինի, եթե դրանք գնալով քիչ են հնչում տարբեր եթերներից:

Ազգային նվագարններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանի խոսքերը կհաստատեն շատերը: Կհաստատեն նաև, որ այսօր ժողգործիքների վարպետների թիվն է նվազում, նվազում է նաև նվագարնների պահանջարկը: Անհրաժեշտ է պրոպագանդել և մեր շոու բիզնեսի այսպես ասած աստղերին կոչ անել, որ ստեղծեն այնպիսի երաժշտություն, որը հարիր է մեր ազգին, խորհուրդ է տալիս վարպետը:

Back to top button