Միջազգային

#JeSuisCharlie հեշթեգը ավելի քան 5 մլն ռեթվիթ է հավաքել

JeSuisCharlie («Ես Շարլին եմ») հեշթեգը՝ նվիրված ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման զոհերին, Twitter միկրոբլոգների ցանցում կիրառվել է ավելի քան 5 մլն անգամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Սև ֆոնի վրա սպիտակ գրությունը պարբերականի կայքում էր հայտնվել չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ երկու չարագործներ ներթափանցել էին գրասենյակ և կրակ բացել այնտեղ եղած մարդկանց վրա: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Կասկածյալներ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները ոչնչացվել են հատուկ ծառայությունների կողմից:

Առավել բարձր ակտիվության ժամանակ սոցցանցի օգտատերերի կողմից այդ հեշթեգով հրապարակված հաղորդագրությունների թիվը րոպեում կազմել է 6300:

Back to top button