Ով էր իրականացրել Ստամբուլի ահաբեկչությունը
Թուրքիայի արտաքին գերծերի նախարարություն հայտնել է, որ հունվարի 6-ին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած մահապարտը Ռուսաստանի քաղաքացի էր՝ Դիանա Ռամազովան: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ կինը ազգությամբ չեչեն է, ապրում էր Դաղստանում, ուներ երեք երեխա և ահաբեկչության իրակացման պահին հղի էր: Ռամազովայի իրականացրած ահաբեկչության հետևանքով սպանվել էր մեկ ոստիկան, ևս մեկ իրավապահ ծանր վիրավորվել էր: Մահապարտ կնոջ անձն ու քաղաքացիությունը հաջողվել էր պարզել նրա բջջային հեռախոսի օգնությամբ, որում եղել են ռուսաստանյան հեռախոսահամարներ:
Ահաբեկչության հաջորդ օրը Թուրքիայում արգելված մարքսիստական «Հեղափոխական ազգային ազատագրական» կուսակցություն խմբավորումն էր ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Ինտերնետային հայտարարության մեջ ահաբեկչական այս խմբավորումը հայտնել էր ոստիկանական բաժանմունքի վրա հարձակմամբ վրեժխնդիր են եղել 15-ամյա Բերքին Էլվանի սպանության համար: Տղան մահացել էր հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից:
Ի դեպ հավելենք, որ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը չի հաստատել այն տեղեկությունը, թե Ռուսաստանի քաղաքացին ներգրավված է եղել Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունում:
«Ներկայումս մենք չունենք որեւէ տեղեկություն այդ մասին», — ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: