Երեւանում ՃՏՊ -ի զոհ է դարձել թուրք լրագրողը
Հրանտ Դինք հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Հայատանում` Երևանում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող ներգրավված էր Սիվիլիթաս հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան:
Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար:
Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի…
Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին:
Գալիք օրերի ընթացքում, ընտանիքի որոշումից հետո, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հոգեհանգստի արարողության վերաբերյալ»: