ԿարևորՄիջազգային

Ահաբեկչություն Փարիզում. զոհվել է 12, վիրավորվել 20 մարդ

Այսօր Փարիզում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, մի քանիսը ծանր վիրավորում են ստացել:  Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, երկու անհայտ մարդ այսօր հարձակում են  գործել Փարիզի ամեն շաբաթ լույս տեսնող երգիծական Charlie Hebdo ամսագրի խմբագրություն եւ ըստ նախնական տվյալների, հարձակումների զոհ է դարձել 12 մարդ:

Հարձակում գործողները «Ալլահ Աքբար» եւ «Մենք վրեժխնդիր կլինենք հանուն մարգարեի» բացականչություններով ներս են մտել խմբագրություն, այդ մասին ըստ Lenta.ru-ի վկայում է լրագրողների նկարահանած տեսանյութը, որը հրապարակվել է France TV Info-ում:

Ականատեսները հասցրել են  բջջային հեռախոսով նկարել, թե ինչպես են ահաբեկիչները դուրս փախչում խմբագրության հետնամասից, կրակահերթերով պաշտպանվելով ոստիկաններից: Տեսանյութում պատկերված սեւազգեստ տղամարդիկ նստել են մեքենան ու հեռացել դեպքի վայրից: Այս պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին:

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների շարքում են ֆրանսիացի հանրահայտ ծաղրանկարիչներ՝ Կաբուն (Cabu) և Շաղբը(Charb), որոնք երկար տարիներ աշխատում էին Charlie Hebdo երգիծական հանդեսում: Զոհերի թվում են երկու ոստիկաններ, վիրավորների թվի մասին ներկա պահին հակասական տվյալներ կան. հաղորդվում է մինչեւ քսան վիրավորների մասին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խմբագրության վրա հարձակումը ահաբեկչություն է որակել: Փարիզում ահաբեկչական սպառնալիք է հայտարարվել:

Charlie Hebdo երգիծական ամսագիրը հիմնադրվել է 1969 թ: 1981 թ.-ին տպագրությունը դադարեցվել է, սակայն ամսագիրը կրկին սկսել է իր գործունեությունը 11 տարի անց: 2006 թվականին Charlie Hebdo-ին սկանդալային ճանաչում է բերել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերահրատարակումը, որը նախկինում հրապարակել էր դանիական Jyllands-Posten-ը:

2012 թ.-ին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով առաջացած անկարգությունների ֆոնին, Charlie Hebdo-ն ծաղրանկարների նոր շարք է հրապարակել, որից հետո խմբագրությունը շարունակ սպառնալիքներ է ստացել:

Նշենք, որ դեպքից մեկ ժամ առաջ, պարբերականը Թվիթերի իր միկրոբլոգում  նոր ծաղրանկար էր հրապարկել` ԻԼԻՊ-ի ղեկավարի բարեմաղթանքը թեմայով:

Back to top button