Մշակույթ

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է օպերային երգիչ Էդուարդ Բաղդասարյանը

2015 թ. հունվարի 6-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը:

1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր:

1968 թվականից լինելովշՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:

ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:

Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 17.30-ից մինչև 19.00 Մալաթիայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում / Սեբաստիայի փ., Շահումյանի հուշարձանից աջ/:

Back to top button