Քաղաքական

Դեսպան Կասպշիկի մանդատը երկարաձգվել է

ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը:

Նշվում է, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 15-ին` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին: Անջեյ Կասպշիկն այս պաշտոնը զբաղեցնում է 1997-ից:

Լեհ դիվանագետն այս կերպ 18-րդ անգամ է նշանակվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ:

Back to top button