Տնտեսական

Նավթի գինը 50 $ -ից պակաս է. նման ցուցանիշ չի գրանցվել 2009թ-ից

Brent և WTI նավթի գները շարունակում են նվազել: Brent-ի գինը երեկվա համեմատ նվազել է 1.34 դոլարով և կազմել 51.7 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է Bloomerg-ը: WTI-ի գինը նվազել է 1.1 դոլարով և վաճառվում է 48.9 դոլարով մեկ բարելի դիմաց:Այս տարվա սկզբից նավթի գինը նվազել է մոտ 10 դոլարով:

Վերլուծաբանների կարծիքով գնի նման անկումը կապված է աշխարհում նավթի արդյունահանման ծավալների ավելացման եւ ցածր պահանջարկի հետ:

Back to top button