Հասարակություն

Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝
ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքի, Արթիկի, Սևանի
ավտոճանապարհներին մերկասառույց է:

Աշոցքի, Ապարանի, Նաիրիի, Կոտայքի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի
լեռնանցքում ձյուն է տեղում:

Մարալիկում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Սևանում, Վարդենյաց
լեռնանցքում, Ճամբարակում, Մեղրիում ուժեղ քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Back to top button