Հասարակություն

Հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով: Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդըհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներիուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և  ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6արկ/ տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Back to top button