ԿարևորՀասարակություն

Ամեն ինչ քո ձեռքերում է. հոգեբան

alisagevorgyan
Չզլանանք ժպտալ և հաճելի խոսքեր նվիրել միմյանց՝ և ոչ միայն ամանորին: Հոգեբան Էմմա Տանանյանի մասնագիտական խորհուրդները` նոր տարին նոր մտածելակերպով ու առողջ հոգեբանությամբ ապրելու համար:

 

Վաղուց, շատ վաղուց մի քաղաքում իր աշակերտների հետ  մի վարպետ էր ապրում: Աշակերտներց ամենաընդունակը մի անգամ մտածեց. «Կա արդյոք մի հարց, որին մեր վարպետը չկարողանա պատասխանել»: Նա իր ձեռքերի մեջ թաքցրեց  նոր բռնած թիթեռը և հարցրեց.

-Վարպետ՛, ասացեք, իմ ձեռքեում պահված թիիթեռը կենդանի է, թե՞ սատկած: Նա թիթեռին պահել էր իր ձեռքերի մեջ և հանուն իր ճշմարտացիության, պատրաստ էր ցանկացած պահի ափերը սեղմել իրար: Վարպետը մտածեց. եթե ասի՝ մեռած է, նա ձեռքերի ափերն իրարից կհեռացնի և թիթեռն ազատություն կստանա, իսկ եթե ասի՝ կենդանի է,  ձեռքերի ափերն իրար կսեղմի, և թիթեռն, իսկապես, կսատկի:

Վարպետ առանց նրա ձեռքերին նայելու, ասաց. «Ամեն ինչ քո ձեռքերում է»: Էմմա Տանանյանի հոգեբանական բազմաթիվ աշխատությունների հիմքում հենց այս ճշմարտությունն է՝ «Ամեն ինչ քո ձեռքերում է»: Նոր տարին նոր սկիզբ է, նաև առիթ վերանայելու և  սրբագրելու մեր մտքի ու հոգեբանության բացթողումները: Ըստ Էմմա Տանանյանի այս առումով մենք՝ հայերս նույնպես լուրջ անելիք ունենք, որովտետև պատմական սպիները մեր հոգեբանության ու մտածելակերպի վրա էլ թողել են հետքեր, որոնցից ազատվելն ամենևին էլ ավելորդ չէր լինի:

Հայերիս մեջ ավելի զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության համար: Հոգեբանը հորդորում է զարգացնել նաև աջ կիսագունդը, որպեսզի կարողանանք ապրել նաև երևակայության հաճույքը և ազատվենք հայերիս այնքան բնորոշ ամեն ինչ ծանրացնելու կարծրատիպից:

Ճակատագիր ասվածը մեր ամենօրյա մտքերի և գործողությունների արդյունքն է: Այսօրվա մտքերը կերտում են մեր վաղվա օրը, ինչպես Էմերդոնն է ասում՝ դու այն ես, ինչ մտածում ես, ուստի սովորենք դրական մտածելակերպ ձևավորել մեզանում,-ասում է հոգեբանը:

Գաղտնիք չէ, որ մեզանից շատերը թեև ֆիզիկապես ապրում են Հայաստանում, բայց մտքերով ու երազանքներով հաճախ թափառում են Եվրոպաներում, Միացյալ նահանգներում, Ռուսաստանում: Էմմա Տանանյանը բանաձև ունի. երջանիկ ու հաջողակ կարող ես լինել հիմա և այստեղ: Փախուստը ելք չէ: Կյանքը դասեր է տալիս ,  իսկ  յուրաքանչյուր դժվարություն նոր դաս է առաջընթացի համար: Ամանորի առիթով մեկ հրաշալի խորհուրդ ևս հոգեբանից՝ ժպտացեք, հայրս սովորաբար քիչ ենք ժպտում, մինչդեռ ժպիտը հրաշքներ է գործում:

Չզլանանք ժպտալ և հաճելի խոսքեր նվիրել  միմյանց՝ և ոչ միայն ամանորին: Ըստ Էմմա Տանանյանի` մեր կյանքում գործում է բումերանգի օրենքը՝ այն ինչ տալիս ես,  վերդառնում է քեզ:

Back to top button