Տնտեսական

Կառավարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մասնավորապես, քննարկվել է ՀՀ  էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են ներկայացված ծրագրին վերաբերող մանրամասներ և հարցեր:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և նշել, որ ներկայացված ուսումնասիրությունն օգտակար կլինի էներգետիկ ոլորտի զարգացման հետագա քայլերի մշակման համար:

Back to top button