«2014 մշակութային տարվա գերակայություններից էր երգչախմբային արվեստի զարգացումը, ինչը պայմանավորված էր Կոմիտասի 145-ամյա հոբեյլանով: Անցնող տարվա ծրագերր մեծ մասն իրականացվել է ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում»,-ամփոփելով անցնող մշակութային տարին այսօր ասել է ոլորտի պատասխանատու Հասմիկ Պողոսյանը:
2014-ին մշակույթի ոլորտում իրականացված կարևորագույն քայլերից նախարար Հասմիկ Պողոսյանն առանձնացնում է օրենսդրական դաշտի բարելավումը՝ ոլորտի տարբեր ուղղություններով: Պետություն-մասնավոր համագործակցության աճը ևս նախարաը համաարում է անցնող տարվա կարևորագույն ձեռքբերումներց մեկը: Մասնավոր հատվածի ակտիվությունն, ըստ նախարարի, չափազանց մեծ է որմնանակարների վերականգնման ոլորտում:
2014-ին ավարտվեցին Մինասի Վահրամաբերդում գտնվող «Հայասատան» որմնանկարի վերականգնման աշխատանքները: «224 միլիոն դրամի շրջանակներում վերջին տարիներին վերականգնվել են տասը որմնանկարներ»,-տեղեկացնում է Հասմիկ Պողոսյանը:
2014-ին ակտիվ էր համագործակցությունը միջազգային կառույցների, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որի ցանկերում ընդգրվեց հայկական լավաշը: Հրատարակչության ոլորտում՝ պետպատվերի շրջանակներում 116 անուն գիրք է հրատարակվել: Նախարարությունն ակտիվորեն աշխատել է մշակույթի մատչելիությունը էլեկտրոնային շտեմարանների միջոցով ապահովելու ուղղությամբ: Սերգեյ Փարաջանով, Գոհար Գասպարյան, Տիգրան Մանսուրյան, Պարույր Սևակ, հայ մշակույթի բազմաթիվ այլ երախտավորներ ևս, տարվա հոբելյարներն էին: «Ձևական ու ինքնանպատակ որևէ միջոցառում չի եղել: Հոբելյաններն արժևորվել են օգտակար ու անհրաժեշտ ծրագրերով»,-ընդգծում է նախարարը
«2014 մշակութային տարվա գերակայություններից էր երգչախմբային արվեստի զարգացումը, ինչը պայմանավորված էր Կոմիտասի 145-ամյա հոբեյլանով: Անցնող տարվա ծրագերի մեծ մասն իրականացվել է ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում»: Այն ինչ Հասմիկ Պողոսյանը որակում է որպես բացթողում՝ մշակութային որակյալ արտադրանքի ոչ բավարար քանակը: