Հայաստանն ու Ռուսաստանը արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն կստեղծեն
Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն արձագանքման կենտրոն՝ Կովկասում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագրի նախագծին՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Փաստաթուղթը նախապատրաստվել էր Ռուսաստանի ԱԻՆ- կողմից՝ արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցությանն ուղղված միջոցառումների շրջանակում: Ռուսաստանի ԱԻՆ-ին հանձնարարվել է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում Ռուսաստանի կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագիրը:
Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ միջազգային կազմակերպությունների պրոֆիլային կառույցների հետ:
Կենտրոնը կունենա միջկառավարական ոչ կոմերցիոն կազմակերպության կարգավիճակ: