Տնտեսական

ՌԴ կառավարությունը 270 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար

marlenahovsepyan
Ռուսաստանի կառավարությունը այսօր հավանության է արժանացրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար Երևանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին փաստաթուղթը: «Կարգադրության նախագիծը նախատեսում է Հայաստանին մինչեւ 15 տարի ժամկետով մինչեւ 270 մլն դոլար գումարի պետական արտահանական վարկի տրամադրում Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմային Էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ֆինանսավորման համար»,-ասված է նախարարների կաբինետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներին օգնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք Էր բերվել տակավին 2013 թվականին: Այդ պայմանավորվածության իրագործման շրջանակներում Ռոսատոմի մասնագետներն արդեն կատարել են Էներգաբլոկի նախնական զննում եւ կազմել հետագա գործողությունների պլան:

Back to top button